Երևանը տոնական հանդերձանք է հագնում

19.09.2015

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին ընդառաջ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում, փողոցներում, այգիներում և մարդաշատ այլ վայրերում ընթանում են տոնական դրոշակազարդարման աշխատանքները: Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, մայրաքաղաքն արդեն իսկ զարդարված կլինի ավելի քան 1000 դրոշներով և տոնին համահունչ զարդարանքի այլ միջոցներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին