Երևանի 230 բակային տարածքներում ավարտվել են նկարազարդման աշխատանքները

30.09.2015

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, բակերի համալիր բարեկարգմանը զուգահեռ, տարեսկզբից նաև բակային տարածքների ձևավորման և նկարազարդման ծավալուն աշխատանքներ են իրականացվում: 

2015թ. ծրագրով նախատեսվում է նկարազարդել 280 բակային տարածք: Դրանցից 230-ում աշխատանքներն արդեն ավարտված են: Զուգահեռ իրականացվում են նաև վարչական շրջանների բակային տարածքների երկաթյա կառուցվածքների ներկման աշխատանքները, որը հիմնականում իրականացվում է վարչական շրջանների կողմից:
Նկարազարդումների համար թիրախային տարածքները ավտոտնակների և հարակից այլ շինությունների պատերն են: Յուրօրինակ այս մոտեցմամբ թարմացվում, նոր տեսք ու շունչ են ստանում ոչ միայն բակային տարածքներում առկա բոլոր անշուք պատերը, այլև ավտոտնակները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ