Երևանի ամենամեծ մարզադպրոցը հիմնանորոգվել է
19.05.2025
Կառուցումից հետո՝ շուրջ 50 տարի անց, «Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցի» մարզադահլիճներն առաջին անգամ հիմնանորոգվեցին, թարմացվեց գույքը: Համայնքի միջոցներով վերջին տարիներին իրագործված ծրագրով սաներն արդեն մարզումներն անցկացնում են ավելի հարմարավետ ու բարեկարգ միջավայրում. ստեղծվել են բոլոր այն պայմանները, որոնք կնպաստեն նրանց մարզական կյանքի առաջընթացին:
Մարզադպրոցն ունի ավելի քան 1200 սան: