Երևանի արտաքին գովազդի առաջին փառատոնի միջոցառումների ծրագիրը

21.11.2016

Նոյեմբերի 20-25-ը Երևանում անցկացվող Երևանի արտաքին գովազդի փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետության մի շարք բաց դասեր, քննարկումներ, համաժողովներ և մրցանակաբաշխություն` գովազդի, նորարարության և հաղորդակցման մասին:

Ստորև ներկայացնում ենք ծրագրի մանրամասները՝
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կանցկացվի Սաադի Ալկուաթլի վարպետության բաց դասը:

Թեման՝ «Նորարարությունը արտաքին գովազդում»:

Վարպետության դասից հետո տարբեր բուհերի գովազդի և մարքեթինգի բաժինների ուսանողները հանդես կգան գովազդի ոլորտին վերաբերող զեկույցներով՝ փառատոնի պատվավոր ժյուրիի առաջ: Վարպետության դասը բաց է բոլորի համար, մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել կայքում կամ ֆեյսբուքյան միջոցառման հղումով՝ http://www.yoaf.am:
Նոյեմբրի 22-23-ը՝ ժամը 09:30-16:00-ն, «ԴաբլԹրի Հիլթոն» հյուրոնոցում կանցկացվեն մասնագիտական համաժողովներ: Ներկա կլինին հայկական գովազդային գործակալությունների ներկայացուցիչներ, գովազդատու ընկերությունների համապատասխան բաժինների ղեկավարներ:
Կոնֆերանսի ընթացքում կլինի չորս ելույթ. գովազդի հայկական շուկայի անդրադարձով հանդես կգան Արազ Բաղդասարյանը, Սաադի Ալկուաթլին, Մելանի Քլենսին և Ֆաբիո Կոստան, կխոսեն արտաքին գովազդում նորարարության և կրեատիվության դերի մասին:
Կոնֆերանսին մասնակցությունը հրավերներով է: Կոնֆերանսը կներառի նաև մասնագիտական քննարկում, խմբային աշխատանքներ:
Նոյեմբրի 24-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կանցկացվի Մելանի Քլենսիի վարպետության բաց դասը:
Թեման՝ «Կրեատիվի դերը գովազդում»:
Վարպետության դասը բաց է բոլորի համար, մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել կայքում կամ ֆեյսբուքյան միջոցառման հղումով` http://www.yoaf.am:
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Ռոյալ Թյուլիփ» հյուրանոցում տեղի կունենա փառատոնի պաշտոնական փակման արարողությունը և գովազդի ոլորտի մրցանակաբաշխություն, որի շրջանակում կամփոփվեն 8 անվանակարգերում (լավագուն գովազդային ակցիա, կրեատիվ մոտեցում, լավագույն սոցիալական գովազդ, նոր շունչ, լավագույն ադապտացիա, լավագույն գովազդային կրիչ, հանրային քվեարկություն, Երևան քաղաքի լավագույն գործընկեր) ներկայացված աշխատանքները:

 

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ