Երևանի ավագանին ամփոփեց 6-րդ նստաշրջանի աշխատանքները

23.06.2026

Երևանի ավագանու որոշմամբ վերջերս ձեռք բերված 45 նոր տրոլեյբուսները  սեփականության իրավունքով անհատույց օտարվեցին «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը: Նոր տրոլեյբուսները հնարավորություն են տվել ամբողջությամբ արդիականացնել հավաքակայանը: 
Վերջին տարիներին ձեռք բերված շարժակազմը՝ 75 նոր տրոլեյբուսով, հնարավորություն է տվել երթուղիները հասցնել մայրաքաղաքի այն հատվածներ, որտեղ կոնտակտային ցանցեր չկան և քաղաքացիների համար ապահովել հարմարավետ պայմաններ ու որակյալ սպասարկում: 

***
Օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերով էլ երևանյան մի շարք փողոցներ անվանակոչվեցին ու անվանափոխվեց. Արսեն Ամիրյան փողոցն այսուհետ կկրի Պապ թագավորի անունը: Ընդունված բոլոր նախագծերի մանրամասները՝ հղմամբ.  

***

Այսպիսով՝ Երևանի ավագանին ամփոփեց 6-րդ նստաշրջանի աշխատանքները: Համայնքի օրենսդիրը 7-րդ նստաշրջանի հերթական նիստը կգումարի սեպտեմբերի 8-ին: 
 

Լուսանկարներ