«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների

23.03.2023

«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում  «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող վարորդների՝ 8,6 մ «Ժոնգթոնգ» և 12 մ «Ման» մակնիշի ավտոբուսներով Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Պարտադիր պայմանը միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղիներում աշխատելու վերջին երկու տարվա աշխատանքային փորձ ունենալն է: 
Ցանկացողները կարող են  դիմել Թևոսյան 5 հասցեում տեղակայված  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ կամ զանգահարել 011-67-44-20 հեռախոսահամարով: 

Լուսանկարներ