Երևանի բալետային փառատոնը վերադառնում է

15.05.2026

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 2-ից 6-ը 4-րդ անգամ կանցկացվի երևանյան բալետային միջազգային փառատոնը:
Հունիսի 2-ին և 3-ին անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ կներկայացվի Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված «Թամար» բալետի առաջնախաղը:
Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի արդեն մեծ ճանաչում գտած և սիրված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան:
Ներկայացումների սկիզբը՝ 20:00-ին:
Վայրը՝ Թումանյանի անվան զբոսայգի: 
Մուտքն ազատ է:

Տեսանյութ

Երևանի բալետային փառատոնը վերադառնում է