Երևանի և Ռոստովի քաղաքապետները ծառեր են տնկել «Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքում կառուցվող այգում

21.11.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի հետ այցելել է «Տորք Անգեղ» արձանի հարակից նորակառույց այգի:

Որպես երկու քաղաքների բարեկամական կապերի ամրապնդման խորհրդանիշ՝ Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդր Սկրյաբինը ծառեր են տնկել կառուցվող նոր այգում:

Տիգրան Ավինյանը նշել է, որ վերջին տարիներին ծավալուն աշխատանքներ են տարվում այգիների կառուցման ու վերակառուցման, ինչպես նաև հանրային տարածքները երևանցիներին վերադարձնելու ուղղությամբ:

Տեսանյութ

Երևանի և Ռոստովի քաղաքապետները ծառեր են տնկել «Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքում կառուցվող այգում