Երևանի հ. 156 մսուր-մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է

16.10.2026

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից, ՀՀ կառավարության, Եվրոպական ներդրումային բանկի, E5P հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ վերակառուցվել կամ հիմնանորոգվել է 15 մանկապարտեզ: 
Դրա վառ ապացույցն է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ. 156 մսուր-մանկապարտեզը, որը հիմնանորոգումից հետո ավելի գեղեցիկ միջավայրով և հարմարավետ պայմաններով իր դռներն է բացել փոքրիկների առջև: 
Մանկապարտեզն այժմ ունի 6 խումբ, որտեղ հաճախում է 180 երեխա: Նախակրթական հաստատությունն ապահովվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: 
Էներգաարդյունավետության բարելավման աշխատանքներ են իրականացվել նաև 47 հանրային շենքերում, այդ թվում՝ առողջապահական և մշակութային հաստատություններում: 


 

Տեսանյութ

Երևանի հ. 156 մսուր-մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է