Երևանի հ. 175 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգումը շարունակվում է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախընտրական խոստումի համաձայն՝ վերանորոգվում է Նուբարաշեն վարչական շրջանի հ. 175 միջնակարգ դպրոցի անբարեկարգ մարզադահլիճը: Շուտով կրթօջախի աշակերտները հնարավորություն կունենան իրենց ֆիզիկական պատրաստվածության դասերն անցկացնել նոր ու բարեկարգ միջավայրում: Հին հանդերձարանի փոխարեն կլինեն հարմարավետ, առանձնացված սենյակներ:
Ներքին և արտաքին հարդարանքից զատ, անցկացվում է նաև լուսավորության նոր համակարգ: Մարզադահլիճը կհամալրվի նոր մարզագույքով, իսկ այս ամենը մեծապես նպաստում է ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: