Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2022

Սիրելի՛ ուսուցիչներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Անգնահատելի է ձեր ներդրումը սերունդների կրթության ու դաստիարակության հայրենանվեր գործում։
Շնորհակալ ենք մեր երեխաների մեջ ազնիվն ու բարին, ճշմարիտն ու գեղեցիկը սերմանելու, մեր երկրի արժանի քաղաքացի, հասարակության լիարժեք անդամ ձևավորելու բոլոր ջանքերի համար։

Լուսանկարներ