Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Նիսի քաղաքապետ Ֆիլիպ Պրադալին
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Նիսի քաղաքապետ Ֆիլիպ Պրադալին: Հեռագրում մասնավորապես նշված է. «Ցավով տեղեկացա Նիսում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին: Երևանի ողջ բնակչության և անձամբ իմ անունից ընդունեք մեր զորակցությունն ու ցավակցությունը սարսափելի ահաբեկչության հետևանքով մեծաթիվ զոհերի կապակցությամբ: Մեր կարեկցանքն ու ցավակցությունները փոխանցեք, խնդրեմ, նաև զոհերի ընտանիքներին և հարազատներին»:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն