Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռիգա

14.10.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հրավերով պաշտոնական այցով այսօր վաղ առավոտյան մեկնել է Ռիգա:
Այցի շրջանակում նախատեսված պաշտոնական, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներից բացի, քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև Ռիգայում «Երևան» այգու հանդիսավոր բացման արարողությանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ