Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է ժամկետային զինծառայողներին

16.07.2016

Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է նաև ժամկետային զինծառայողների հետ: Զրույցի ընթացքում զինվորները վստահեցրել են քաղաքապետին, որ մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ են կատարում իրենց մարտական ծառայությունն ու պաշտպանում հայրենիքի սահմանները: 

Շնորհակալություն հայտնելով զինծառայողներին ու սպաներին հայրենիքի պաշտպանության պատասխանատու առաքելությունը պատվով կատարելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարի ծառայություն է մաղթել նրանց և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ