Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Արև Արենա» մանկապատանեկան ստեղծագործական ճամբար
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկած «Արև Արենա» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների:
Անվճար հիմունքներով կյանքի կոչվող նախագիծն այս դարձել է ստեղծարարության, նոր գաղափարների, մշակութային շփումների և մանկական ժպիտների հարթակ՝ նպաստելով պատանի սերնդի գեղագիտական դաստիարակությանն ու մշակութային ակտիվ մասնակցությանը։
Ճամբարականների առօրյային ծանոթացել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
7-16 տարեկան երեխաների համար նախատեսված ճամբարի կրթական ու ստեղծագործական ծրագիրը ներառում է՝ երաժշտական և վոկալ պարապմունքներ, երգչախմբային աշխատանք, թատերական և դերասանական վարպետության դասեր, կերպարվեստի և կիրառական արվեստի աշխատարաններ, ստեղծագործական խաղեր և խմբային նախագծեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի ճանաչված գործիչների հետ, համերգներ, ցուցադրություններ և բաց դասեր, այցելություններ մշակութային օջախներ։
Ճամբարի գործունեությունն իրականացվում է ոլորտի փորձառու մանկավարժների, արվեստագետների և կազմակերպիչների ներգրավմամբ։