Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպանին

19.02.2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին: 
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանը հետաքրքրություն է հայտնել Երևանի և Էլ Քուվեյթի միջև գործընկերային կապերի հաստատման գործում: 
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը կենսունակ և արագ զարգացող մայրաքաղաք է՝ արդիականացման ու նորարարության զգալի ներուժով, և այս համատեքստում կարևորում է գործընկեր քաղաքների հետ քաղաքային ենթակառուցվածների զարգացման համատեղ ծրագրերի իրագործումն ու խելացի  լուծումների մշակումը: 
Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:  
Հանդիպմանը Երևանի քաղաքապետը դեսպանին է ներկայացրել նաև քաղաքաշինական այն խոշոր նախագծերը, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն առաջացնել:

Լուսանկարներ