Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

21.10.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան ԼԻ Սինվեյին: 
Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առիթով՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործունեությունում:  
Հայ-չինական հարաբերությունների համատեքստում կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում:  
Երևանի քաղաքապետը նկատել է, որ Պեկինի հետ ստորագրված համաձայնագիրը լավ հիմք կարող է հանդիսանալ առավել փոխշահավետ ծրագրեր իրագործելու համար, առանձնացրել նաև Ցինդաո քաղաքի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:   
Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից տեխնիկական աջակցության տարբեր ծրագրերի համար և նշել, որ դրանց շահառուները նաև երևանցիներն են: 
Դեսպան ԼԻ Սինվեյն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են և շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետին՝ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու գործում մեծ ներդրման համար:

Լուսանկարներ

Տեսնել ավելին