Երևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ միասին իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը
Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։
Այսուհետ կա այդպիսի հնարավորություն. անվճար, հուսալի և գաղտնաբար։ Երևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ միասին իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։
Կարող եք զանգահարել 0800 00 900 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00-ն:
Հուզական աջակցության «Թեժ գծի» մասնագետները Ձեզ կլսեն առանց քննադատության, կտրամադրեն հուզական և հոգեբանական աջակցություն և, անհրաժեշտության պարագայում կօգնեն գտնել հավելյալ ծառայություններ՝ Ձեր բարեկեցությունն ապահովելու համար։
Լուսանկարներ
