Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է Երևանի քաղաքապետին կից «STEAM» ամառային առաջին արտագնա ճամբարը
Երևանի քաղաքապետարանը ավելի ընդգրկուն է դարձնում սոցիալական պաշտպանության ծրագրերը՝ ստեղծելով հնարավորություններ մեր երեխաների համար:
Երևանի քաղաքապետի հովանու ներքո և քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ, ԱՄՆ Փրինսթոնի համալսարանին կից «STEAM Works Studio»-ի հետ համագործակցությամբ կազմակերպվում է քաղաքապետին կից «STEAM» (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) առաջին միջազգային ամառային ճամբարը:
Երևանի համայնքային դպրոցների 4 աշակերտ կմեկնի Նյու Ջերսիի Փրինսթոնի համալսարան:
Ծրագիրը երեխաներին հնարավորություն կտա ուսումնասիրել և զարգացնել իրենց հետաքրքրությունները STEAM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) ոլորտներում, ձեռք բերել առաջնորդության հմտություններ, միջազգային փորձ և, իհարկե, ձգտելու դառնալ նորարար ու առաջնորդ: