Երևանի քաղաքապետարանը շարունակում է զարգացնել ներառական ծառայությունները

05.08.2026

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը և երեխաների ու սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանը այցելել են «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի «Հեռավար տեսակապով ժեստերի լեզվի թարգմանչական կենտրոն»։
 Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կենտրոնն ապահովում է լսողության խնդիրներ ունեցող անձանց կապը բուժհաստատությունների, բանկերի, պետական և այլ ծառայություններ մատուցող կառույցների հետ՝ նպաստելով նրանց լիարժեք ներառմանը։
 Միայն 2026 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում կենտրոնի միջոցով սպասարկվել է 4111 զանգ։
Քննարկվել են լսողության խնդիրներ ունեցող անձանց առջև ծառացած խնդիրները, այդ թվում՝ ոչ աշխատանքային ժամերին շտապօգնության ծառայությունից օգտվելու դժվարությունները։ Մշակվել է այնպիսի եղանակ, որը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում արագորեն պարզել շահառուի գտնվելու վայրը։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է զարգացնել ներառական ծառայությունները՝ ստեղծելով հավասար հնարավորություններ բոլորի համար։

Լուսանկարներ