Երևանի քաղաքապետարանի 1-05 հեռախոսահամարն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված
08.12.2023
Սիրելի՛ երևանցիներ,
տեղեկացնում ենք, որ, բնակիչների ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ ուղարկված հաղորդագրություններով պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի անվճար 1-05 հեռախոսահամարն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված, և հնարավոր չի լինում անմիջապես արձագանքել բազմաթիվ բնակիչների զանգերին:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Լուսանկարներ
