Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի նախորդ շաբաթվա ամփոփագիր
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 206 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 178-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 28 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 70 հեռախոսազանգ, որոնցից 54-ին լուծում է տրվել, իսկ 16-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն