Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկված ծրագրերը

01.06.2026

«Կիևյան» կամուրջի հիմնանորոգման մրցույթը կայացել է: Մեկնարկը նախատեսված է հունիսի երկրորդ տասնօրյակում: Այդ ընթացքում կամրջով երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է.  այն ամբողջությամբ կփակվի միայն ասֆալտբետոնե ծածկի և դեֆորմացիոն կարերը փոխարինելու ժամանակ:    

Երևանի կենդանաբանական այգու տարածքն ընդլայնելու և հիմնական մուտքի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող 3 հողակտոր կներառվի այգու տարածքում: Այստեղ տեղակայվելու են կենդանաբանական այգու պահեստային շինությունները:
 
Մայրաքաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի հսկողության սարքերի 194 կայանից ստացված տվյալների համաձայն՝ մայիսին օդի որակի դասիչի միջինացված արժեքը համապատասխանում է «լավ» միջակայքին:

Լուսանկարներ