Երևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանը

05.12.2025

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը՝ Հանրակրթության վարչության հետ համատեղ, իրականացնում է 3–6 տարեկան երեխաների հուզական և մտավոր կարողությունների զարգացման նոր՝ փորձնական ծրագիր։
Նախաձեռնության նպատակն է զարգացնել փոքրիկների կարողությունը՝ ճանաչելու, հասկանալու և կառավարելու սեփական հույզերը։
Ծրագրում այս պահին ներառված է 184 երեխա։ Փորձնական փուլն ավարտելուց հետո ծրագիրը կներդրվի Երևանի բոլոր համայնքային նախակրթական հաստատություններում:

Տեսանյութ

Երևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանը