Երևանի քաղաքապետարանի սոցիալական նախաձեռնությունը՝ նվիրված Երևանի 2807-ամյակին

28.10.2025

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը Երևանի 2807-ամյակի առթիվ հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որի շրջանակներում երևանյան դպրոցների աշակերտները յուրօրինակ ստեղծագործություններով իրենց սերն արտահայտեցին Երևանի հանդեպ:
 «Սիրո նամակ Երևանին» խորագրով մրցույթը նախատեսված էր 3-5-րդ դասարանի աշակերտների համար, ովքեր ներկայացրին իրենց շարադրությունները, «Իմ աչքերի Երևանը» մրցույթին մասնակցող երեխաները հանդես եկան երևանյան տեսաֆիլմերով, իսկ «Իմ Երևանը, իմ արվեստը» խորագիրը կրող մրցույթը կազմակերպված էր 11-14 տարեկան պատանիների համար, որոնք իրենց հարազատ քաղաքի հանդեպ սերը պատկերել էին արվեստի գույներով: 
Լավագույն մասնակիցները հյուրընկալվեցին Երևանի քաղաքապետարանում և արժանացան խրախուսական պարգևների: 
 

Լուսանկարներ