Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել Արցախի Ճարտար քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին

20.07.2017

Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: 

Տոնի մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշակին:
Երևանի քաղաքապետը Արցախի Հանրապետության նախագահի ու Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին ծանոթացել է նաև Ճարտարի մշակույթի պալատի հարակից տարածքում բացված ցուցահանդեսին, որի շրջանակում ներկայացվել են «Ղարաբաղ կարպետ» ընկերության գորգերը, ինչպես նաև տաղանդաշատ ճարտարցիների ձեռքի աշխատանքները:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին