Երևանի քաղաքապետը նոր տեղակալներ ունի. կայացել է ավագանու արտահերթ նիստը
Հոկտեմբերի 26-ին կայացած արտահերթ նիստում ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել Արմեն Փամբուխչյանը: Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանն ու Սարգիս Մադաթյանն էլ նշանակվել են Երևանի քաղաքապետի տեղակալներ:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Երևանի թիմը համալրած նոր պաշտոնյաները համոզմունք են հայտնել, որ քաղաքի ավագանու, գործադիրի ու երևանի բնակիչների հետ համատեղ աշխատանքով հետզհետե կլուծվեն բարձրացվող բոլոր խնդիրները: