Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է չինական ընկերության ներկայացուցիչներին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Յուննան շինարարական և ներդրումային հոլդինգային խումբ» ընկերության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում հյուրերին են ներկայացվել Երևանում իրականացվող քաղաքաշինական ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող կարևոր ծրագրերն ու նախագծերը: Չինական ընկերությունը հետաքրքրված է ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հնարավորությամբ:
Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է միջազգայնորեն մրցունակ ընկերությունների ներգրավումը քաղաքաշինական ծրագրերին և ընդգծել, որ քաղաքն իր լիազորությունների շրջանակներում բաց և պատրաստակամ է համագործակցության համար: