Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Թեհրանի իր գործընկերոջը

01.10.2026

Երևանում գտնվող Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ 
Կողմերն անդրադարձել են Տարածքային կառավարման մարմինների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովին ու Թեհրանի քաղաքապետի Երևան այցին։
Արմեն Փամբուխչյանը կարևորել է Երևանի քաղաքապետի հրավերով, «COP17»-ի շրջանակներում Թեհրանի քաղաքապետի սպասվող այցը մեր երկիր։
Անդրադարձ է կատարվել նաև քույր քաղաքների՝ Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորություններին, որոնք վերաբերում են քաղաքային կառավարման, հանրային փոխադրամիջոցների և երթևեկության, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև ճարտարապետության, քաղաքաշինության ու կանաչապատման ոլորտներին։

Լուսանկարներ

Տեսնել ավելին