Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ հեռուստահաղորդավարներ Գայանե Փայտյանին, Տաթևիկ Բաղդասարյանին, Քրիստինե Մելքոնյանին և Էռնա Էլիզբարյանին

07.04.2018

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հեռուստատեսության բնագավառում երկարամյա անբասիր աշխատանքի և սերունդների հայեցի դաստիարակության գործում յուրովի ներդրում ունենալու համար հեռուստահաղորդավարներ Գայանե Փայտյանը, Տաթևիկ Բաղդասարյանը, Քրիստինե Մելքոնյանը և Էռնա Էլիզբարյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով: 

Շնորհավորելով տոնի առթիվ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը մաղթել է նրանց անսահման սեր, կանացի երջանկություն ու մասնագիտական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ