Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն ընդունել է Թեհրանի իր գործընկերոջը
30.09.2026
Թեհրանի քաղաքապետի տեղակալ Մոհամմադ Ալի Շաֆեյի գլխավորած պատվիրակությունն այս օրերին Երևանում էր։ Քաղաքապետարանում նրանց ընդունել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը։
Հանդիպման ընթացքում կողմերի միջև քննարկվել են այգիների ու կանաչ տարածքների նախագծման և դրանք պահպանելու, ինչպես նաև օդի աղտոտվածությանն ու թափոնների կառավարմանը վերաբերող գործակցության հնարավորությունները։