Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 44-րդ գլխավոր համաժողովին

30.05.2024

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության Լոզան քաղաքում Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 44-րդ գլխավոր համաժողովին: 
Այցի ընթացքում քաղաքապետի տեղակալը հանդիպել է Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի միջազգային համագործակցության գծով պատասխանատու Արիանա Առդեսի հետ: Փոխքաղաքապետն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, լինելով ֆրանկաֆոն ընտանիքի անդամ, մեծ կարևորություն է տալիս համագործակցությունը Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են քաղաքապետարանի և ասոցիացիայի միջև կնքված «Էրեբունի» հնավայրի պահպանման ու վերականգնման աշխատանքների իրականացման, ֆինանսական և տեխնիկական աջակցության, ծրագրի ընթացքին և ավարտին առնչվող խնդիրներ: 
Լոզանում Սարգիս Մադաթյանը հանդիպել է նաև Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլայի հետ, քննարկել են երկու քաղաքների միջև համագործակցության, ինչպես նաև համաձայնագրի վերակնքմանն առնչվող հարցեր: 
 

Լուսանկարներ