Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» անդամները. Գևորգ Ղազեյան
Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհուրդը» նպատակ ունի աջակցել մայրաքաղաքի երիտասարդական քաղաքականության մշակմանն ու դրա նպատակային իրականացմանը՝ նպաստելով երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների ներգրավվածությանը համայնքային կյանքում:
Այս խորհրդի անդամներից է Գևորգ Ղազեյանը, ով մասնագիտությամբ մարզիչ-մանկավարժ է: Բացի մարզչական գործունեությունից, այժմ խորհրդի կազմում սպորտին ուղղված ծրագրերով իր ներդրումն է ունենում ոլորտի հանդեպ հետաքրքրության բարձրացման ու առողջ ապրելակերպի տարածման գործում: