Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհուրդը քննարկել է անելիքները

03.10.2025

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության հրավիրած Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհրդի նիստում քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր: 
Ներկայացվել են 2025թ. ընթացիկ և 2026թ. նախատեսվող համայնքային սոցիալական ծրագրերը:
Նիստը վարել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը: 
Քննարկումների ընթացքում նիստին ներկա սոցիալական պաշտպանության ոլորտի ՀԿ-ների և ՀՄԴ-ների ներկայացուցիչներն ու հյուրերը վեր են հանել սոցիալական ոլորտի կարևորագույն հարցերն ու խնդիրները: 
Խորհրդի անդամների կողմից ներկայացվել են համայնքային սոցիալական ծրագրերի պլանավորմանը միտված կարծիքներ, առաջարկներ և եզրակացություններ:
Երևանի քաղաքապետարանը լիահույս է, որ այս քննարկումը կնպաստի արդյունավետ համագործակցային հարաբերությունների զարգացմանը:

Լուսանկարներ

Տեսնել ավելին