Երևանի քաղաքապետն այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի

17.10.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի մայրաքաղաք պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը հնչեցրել է տերունական աղոթք, որից հետո Երևանի և Ռիգայի միջև ամուր կապերի հաստատման գործում ներդրած ջանքերի համար Հայ առաքելական եկեղեցու հատուկ հուշամեդալներով է պարգևատրել Երևանի և Ռիգայի քաղաքապետերին:
Առանձնակի կարևորելով ազգային մշակույթի և ավանդույթների պահպանումն ու սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Տեր Խոսրով քահանային՝ Ռիգայի հայ համայնքի համախմբման գործում ցուցաբերած հետևողականության համար:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Երևանի քաղաքապետն այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի
Տեսնել ավելին