«Երևանի Կոմիտասի անվան պուրակը վերադառնալու է քաղաքին նոր տեսքով». Տիգրան Ավինյան

04.03.2026

Երևանի Կոմիտասի անվան պուրակը, դեռևս նախորդ տարի, դատարանի որոշմամբ վերադարձվեց Երևան համայնքին: Քաղաքի սրտում գտնվող այգու վերակառուցման ու այն  նոր շնչով երևանցիներին վերադարձնելու առաջարկով Ակբա բանկը դիմեց Երևանի քաղաքապետարանին՝ պատրաստակամություն հայտնելով համաֆինանսավորել նախագիծը: Ծրագրի մեկնարկը տրվեց Երևանի քաղաքապետարանի և Ակբա բանկի միջև հուշագրի ստորագրմամբ: Նպատակը ներառական, հասանելի և անվտանգ հանրային տարածք ու բնապահպանական առումով բարենպաստ միջավայր ստեղծելն է: Կոնսերվատորիայի հարակից այգին յուրովի կխոսի ու կպատմի վարդապետի ու նրա թողած ժառանգության մասին:   
Նման նախաձեռնություններում մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվությունն ու քաղաքի զարգացմանն ուղղված նման նախագծերը կարևոր դեր ունեն հանրային միջավայրի բարելավման գործում։ 
Ծրագրի շրջանակում զբոսայգում նախատեսվում է ներդնել ժամանակակից և արդյունավետ լուծումներ՝ մասնավորապես էներգախնայող լուսավորման համակարգեր, խելացի ոռոգման համակարգ, կանաչապատման նոր լուծումներ. կպահպանվեն այգու հասուն ծառերը: 
Պուրակի հիմնական հատակագիծն ու պատմական կառուցվածքը պահպանելով՝ Կոմիտասի հուշարձանի շրջակայքում կառուցվելու է ջրային ավազան, իսկ դրա հարակից հատվածները զարդարելու են գեղարվեստական լուծումներով ձևավորված դաշտային ծաղիկները: 
 

Տեսանյութ

«Երևանի Կոմիտասի անվան պուրակը վերադառնալու է քաղաքին նոր տեսքով». Տիգրան Ավինյան