Երևանի մարդիկ.  Երևանի մետրոպոլիտենի «հնաբնակները».  Գագիկ Մարտիրոսյան, Սլավա Մկրտումյան

27.02.2025

Ավելի քան կես դար Գագիկ Մարտիրոսյանը և Սլավա Մկրտումյանը կանգնած են Երևանի մետրոպոլիտենի սկզբնավորման ակունքներում:  Նրանք երկուսն էլ Մետրոպոլիտենի գրեթե 50 տարվա աշխատակիցներ են: «Մարշալ Բաղրամյան» կայարանի շինարարներից է Գագիկ Մարտիրոսյանը, և երբ Մետրոպոլիտենը շահագործման հանձնելուց ամիսներ անց մարշալ Հովհաննես Բաղրամյանն այցելեց  կայարան,  նրան ընդունելու և ուղեկցելու պատասխանատու գործը հանձնարարվեց հենց նրան: 
Ներկայում մետրոպոլիտենի  անվտանգ երթևեկության ավագ տեսուչ Սլավա Մկրտումյանն ու զարգացման և արդիականացման ծրագրերի բաժնում աշխատող Գագիկ Մարտիրոսյանը պատմում են ստորգետնյա քաղաքն ստեղծելու տարիների, Կարեն Դեմիրճյանի հետ ունեցած շփումների մասին: 

 

Տեսանյութ

Երևանի մարդիկ.  Երևանի մետրոպոլիտենի «հնաբնակները».  Գագիկ Մարտիրոսյան, Սլավա Մկրտումյան