Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Լիոնի իր գործընկերոջը
26.10.2026
Հոկտեմբերի 23-ին Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետարանում ընդունել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոֆիա Պոպոֆֆի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի շրջանակներում այցին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել են Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք կարևոր հիմք են ծառայում հետագա փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար։