Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահների հետ
27.10.2026
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահներ Օլիվիե Արաուժոյի և Բաստիեն Ժուանի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են Երևանի և Լիոնի մետրոպոլիայի միջև ընթացիկ համագործակցային հարցերը: Երևանի փոխքաղաքապետը կարևորել է կողմերի միջև գործընկերությունը՝ ընդգծելով առկա համաձայնագրով իրականացվող ծրագրերն աշխուժացնելու անհրաժեշտությունը: