Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն ընդունել է Պլեսի Ռոբինսոնի պատվիրակությանը
27.10.2026
Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն ընդունել է ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականից սկսված համագործակցությամբ Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետ իրականացված ծրագրերը: Կողմերն ընդգծել են հետագա կապերն ամրապնդելու կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ փոխգործակցությունը: