Երևանի փոխքաղաքապետը հանդիպել է Մարսելի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ

02.11.2026

Երևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 23-ին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլայի գլխավորած պատվիրակության հետ։
Մարսելի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Երևանի և Մարսելի միջև ձևավորված ամուր կապերի կարևորությունը և դրանք շարունակաբար ամրապնդելու անհրաժեշտությունը։ 
Նշվել է, որ ներկայում իրականացվող համատեղ ծրագրերը նպաստում են հայ-ֆրանսիական մշակութային և կրթական կապերի զարգացմանը։
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին