Երևանի պատվիրակությունը մասնակցել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի հիմնադրման 266-ամյակի միջոցառումներին

24.09.2015

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի հրավերով այցելել է Դոնի Ռոստով, մասնակցել քաղաքի հիմնադրման 266-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև պաշտոնական ընդունելութանը։ 

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի հետ հանդիպման ընթացքում Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է քաղաքի տոնի առթիվ և նկատել, որ Դոնի Ռոստովի հետ Երևանին կապում են ոչ միայն համաձայնագրերն ու քույր քաղաքների միջև գործընկերային հարաբերությունները, այլ նաև հայկական մեծ ու գործուն համայնքը։
Երևանյան պատվիրակությունը այցելել է նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, «Հայ-ռուսական բարեկամության» թանգարան, ինչպես նաև Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն հայկական եկեղեցի, հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին