Երևանի տոնը մանուկները նշել են Մանկական զբոսայգում

08.10.2016

Մայրաքաղաքի ծննդյան 2798-րդ տարեդարձը փոքրիկ երևանցիները նշել են Մանկական զբոսայգում: Այստեղ հատուկ երեխաների համար կազմակերպված մանկական տոնական ծրագրում ներառվել են տիկնիկային ներկայացումներ, երեխաները մասնակցել են նաև զանազան խաղ-մրցույթների: Բացի այդ, մանուկները հետաքրքրությամբ հետևել են նաև զբոսայգու տարբեր հատվածներում ելույթ ունեցող աճպարարների հնարքներին: 

Ներկաներին բարձր տրամադրություն են փոխանցել նաև հայտնի ու սիրված հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները:
Ծրագիրը հագեցած է եղել նաև պատանի կատարողների երաժշտական համարներով:
Շնորհավորելով Երևանի տոնը՝ երեխաների ծնողներն ընդգծել են առանձին մանկական հարթակի կարևորությունն ու շնորհակալություն հայտնել քաղաքապետարանին՝ բազմաժանր տոնական միջոցառումներ ապահովելու համար:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին