Երևանի տրանսպորտային համակարգում ներդրվել է թվային փորձնական գործիքակազմ
06.06.2026
«Երևանի երթևեկության կառավարման կենտրոն»-ի և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից ներդրվել է թվային նոր լուծում: Դրա նպատակն է բարելավել երթակարգավարի ու վարորդի միջև օպերատիվ կապը, ինչպես նաև բարձրացնել հանրային տրանսպորտի չվացուցակների կատարման վերահսկելիությունը։ Ծրագրով 15 ավտոբուսներում տեղադրվել են էլեկտրոնային սարքեր, որոնցով վարորդը կարող է կապ հաստատել երթակարգավարի հետ, ստանալ հրահանգներ և փոխանցել անհրաժեշտ տեղեկություններ։