«Երևանի զինանշան» հուշամեդալ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին

28.06.2016

  Երևանի քաղաքապետի որոշմամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի առթիվ, ֆիլհարմոնիկ նվագախումբը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով:
  Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը պարգևը հանձնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանին: Վերջինն իր շնորհակալություն է փոխանցել Երևանի քաղաքապետին՝ ֆիլհարմոնիկի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության և գնահատանքի համար:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ