Երևանն ու Աթենքը քննարկել են կենդանիների բարեկեցության և բնապահպանական համագործակցության հարցեր
«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանն աշխատանքային այցով գտնվում է Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում։
Աշխատանքային այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել Ատտիկայի մարզի այգիների և կենդանիների բարեկեցության հարցերով փոխմարզպետ Ռիտա Մորայտակիի, Աթենքի քաղաքապետի տեղակալ Պանայոտիս Խառլաֆտիսի, Աթենքի և Պիրեոսի համայնքների պետական բնապահպանական միության նախագահ Գրիգորիս Ղուրդոմիխալիսի, ինչպես նաև Հունաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության կենդանիների պաշտպանության հարցերով հատուկ քարտուղար Նիկոլաոս Խրիսակիսի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության, կենդանիների բարեկեցության, ոլորտային կրթական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև` երկու քաղաքների միջև հնարավոր համատեղ համագործակցությունները։