Երևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներ

08.10.2026

Պաշտոնական այցով Երևան է ժամանել Լայպցիգի քաղաքապետ Բուրխարդ Յունգի գլխավորած պատվիրակությունը: Հոկտեմբերի 5-ին պատվիրակության անդամներին Երևանի քաղաքապետարանում ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: 
Հանդիպման ընթացքում ստորագրվել է Երևանը և Լայպցիգը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը: Այն կնպաստի երկու քաղաքների միջև միջազգային համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կխթանի նորարարության, կրթության, մշակույթի, սպորտի և տեղական ինքնակառավարման ոլորտներում փորձի փոխանակումը: 
Համաձայնագիրը նախատեսում է նաև տնտեսական, առողջապահական և գործարար կապերի ընդլայնում: 
 

Լուսանկարներ