Երևանն ու Նիսն ընդլայնում են գործակցության շրջանակը

23.09.2025

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հանդիպել է Նիսի քաղաքապետի ներկայացուցիչ, խորհրդական Պիեր Ֆիորիի գլխավորած պատվիրակության հետ: 
Կարևորելով հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու զարգացումը՝ Երևանի փոխքաղաքապետը նշել է, որ այդ համատեքստում առանցքային դեր ունի նաև Երևան-Նիս գործակցությունը: 
Երկու քաղաքները փոխգործակցության ծրագրեր են իրականացնում առողջապահության ու բնապահպանության ոլորտներում: 
Կողմերը փաստել են, որ այսպիսի նախաձեռնությունները մեծապես նպաստում են մասնագիտական զարգացմանը, նորարարական լուծումների ուսումնասիրմանն ու  փորձի փոխանակմանը: 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Լուսանկարներ

Տեսնել ավելին