Երևանն ու Նիցան դիտարկում են գործակցության նոր ծրագրեր

25.04.2025

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է Նիսի (Նիցա) քաղաքապետի ներկայացուցիչ, խորհրդական Պիեռ Ֆիորիին և «Սոս Հայաստան Կոտ դ’Ազուր» կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Նիսի միջև կնքված «Առողջապահության ոլորտում միջազգային համագործակցություն» շրջանակային համաձայնագրով իրականացված ծրագրերին ու նախանշել հետագա անելիքները: Որպես գործակցության նոր ուղղություններ կարևորվել են թափոնների կառավարման ու կանաչապատման ոլորտները: Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը համոզմունք է հայտնել, որ կյանքի կոչվող համատեղ ծրագրերը նոր թափ կհաղորդեն երկու քաղաքների տասնամյակների գործակցությանը:

Լուսանկարներ