Երևանում 2026թ. կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք

16.02.2026

Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը: Գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված: Ընդհանուր առմամբ 2026թ. կիրականացվի 200 հազար քմ աշխատանք: Նախ իրականացվում է երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո նոր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում: Երթևեկությունը անխափան կազմակերպելու նպատակով փոսային նորոգումները կազմակերպվում են գիշերային ժամերին։ 
Արդեն ապրիլ ամսից կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: 


 

Տեսանյութ

Երևանում 2026թ. կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք